Հունիսի 10-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) տեղի կունենա Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցի (STAN) 10-րդ փիչինգը:
Մասնակցության հայտերի ընդունումը բաց է մինչև մայիսի 27-ը:
Փիչինգը նախատեսված է վաղ փուլում գտնվող հայաստանյան ստարտափերի համար, որոնց առաջարկած գաղափարի հիմքում գիտելիքահեն լուծումներ են:
Փիչինգի հաջող արդյունքի դեպքում տեղի կունենան հաջորդող հանդիպումներ հետաքրքրտված բիզնես հրեշտակների հետ։
Այդ քննարկումների, գաղափարի ուսումնասիրման հաջող ավարտի արդյունքում հաջողակ ստարտափերը կստանան ֆինանսական ու խորհրդատվական աջակցություն միջազգային ասպարեզում գործող բիզնես հրեշտակ ներդրողներից:
Մինչ այդ, մայիսի 25-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կազմակերպիչները կներկայացնեն փիչինգի մանրամասներն ու կպատասխանեն ստարտափերի ներկայացուցիչներին հուզող հարցերին: Հանդիպմանը գրանցվել հնարավոր է այստեղ։
Փիչինգի մանրամասներին տեղեկանալ հնարավոր է այստեղ։