17:58 | 24.05.22 | Հոդվածներ | exclusive 7782

Telcell Wallet-ը՝ միջոցառումների տոմսերի վաճառքի լավագույն հարթակ

2021 թվականից Telcell ընկերությունն իր Telcell Wallet հավելվածով շուկայում դիրքավորվել է նաեւ որպես միջոցառումների տոմսերի վաճառքի հուսալի գործընկեր:

iTel.am-ի հետ զրույցում Telcell-ի Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Սամվել Բատիկյանը խոսել է տոմսերի վաճառքի արագ գործընթացի եւ տարբեր միջոցառումների գործընկեր լինելու ձեւաչափի մասին։

«Նախկինում նման ձեւաչափի գործընկերության փորձ ընկերությունն ունեցել է օրինակ՝ Sevan Startup Summit-ի ընթացքում, սակայն 2021-ից այն մեզ համար դարձել է ռազմավարական ուղղություն։ Հիմա կազմակերպում ենք թե՛ տոմսերի վաճառքը մեր հավելվածում, թե՛ արդեն միջոցառումներին վճարումների ընդունումը»,- նշում է Սամվել Բատիկյանը:

Նրա խոսքով՝ միայն 2021-ին Telcell-ն ավելի քան 25 մեծ միջոցառման գործընկեր է եղել։

photo © Telcell


«Մեր գործընկերերին առաջարկում ենք տոմսերի վաճառքն իրականացնել արագ ու ամբողջությամբ օնլայն` Telcell Wallet-ի միջոցով, արդյունքում՝ տոմսերը 1 օրում հայտնվում են վաճառքում եւ հասանելի դառնում ավելի քան 1․5 միլիոն օգտատիրոջ։

photo © Telcell


Առավելություններից է այն, որ չկա տոմսերի առաքման կարիք, քանի որ ամեն տոմսի համար գնորդին տրամադրվում է եզակի QR կոդ՝ հենց հավելվածում։ Գործընկերն իր Telcell Business հավելվածում տեսնում է վաճառված տոմսերի քանակը եւ ցանկացած պահի կարող է ստացած եկամուտը փոխանցել իր բիզնեսի բանկային հաշվին:

Նաեւ գործընկերոջը հնարավորություն ենք տալիս միջոցառման տարածքում՝ բարում, սննդի գոտում ընդունել անկանխիկ QR-ով վճարումներ, ինչի կազմակերպումը եւս րոպեներ է տեւում Telcell Business-ի միջոցով։

photo © Telcell


Օրինակ՝ նշանակալի էր EURO2020-ի ժամանակ Թումոյի այգում մեր ֆան զոնան՝ Football City by Telcell-ը, որտեղ ֆուտբոլի հազարավոր սիրահարներ մեկ ամիս շարունակ հնարավորություն ունեցան ֆուտբոլ դիտել մեծ էկրանին ու մեր վճարային համակարգի միջոցով օգտվել տեղի սննդի գոտուց: Օրական շուրջ 1500 այցելու ունեցանք։

photo © Telcell


Դրան հաջորդեց Telcell Wallet-ի միջոցով տարբեր համերգների, փարթիների, փառատոնների տոմսերի վաճառքի գործընթացը: Հաջող համագործակցություն ենք ունեցել տարբեր արտիստների՝ 3.33 | Մի քանի Հոգի, Արամ MP3-ի, Գարիկի ու Սոնայի, Գրիշա Աղախանյանի, Dilijan Summer Music Night-ի եւ այլ միջոցառումների տոմսերի վաճառքի մասով: Շատերի դեպքում ապահովել ենք տոմսերի ամբողջական սպառում (SOLD OUT)»։

photo © Telcell


Telcell Wallet հավելվածի միջոցով այս պահին եւս վաճառվում են համաշխարհային աստղեր՝ 50 Cent-ի, ZAZ-ի ու Led Zeppelin Symphonic-ի համերգների տոմսերը, որոնց ձեռքբերումը գնորդի համար տեւում է 1 րոպե։

photo © Telcell


«Մենք բաց ենք համագործակցելու տարբեր ֆորմատի միջոցառումներ կազմակերպող անհատների ու կազմակերպությունների հետ, ովքեր կարող են կապ հաստատել մեզ հետ՝ 10xbusiness@telcell.am էլ․ հասցեով։ Մշտապես հաշվի ենք առնում մեր գործընկերների կարիքները, հարմարությունը եւ առաջարկում ենք լավագույնը»,- ասում է Telcell-ի Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավարը։