17:46 | 20.05.22 | Նորություններ | 1641

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Գետափում բնակարանամուտ է նշվել

Վայոց ձորի Գետափ գյուղում ևս մեկ ընտանիք բնակարանամուտ է նշել։ Հովսեփյանների ընտանիքը դարձել է Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրի շահառու և իրականացրել են իրենց երազանքը:  

«Սա մի ծրագիր է, որի հիմքում օգտակար լինելու ռազմավարություն կա: Մարզերում ապրող մեր հայրենակիցները պետք է վստահ լինեն, որ իրենք մենակ չեն իրենց խնդիրների հետ: Երկար տարիներ առաջնորդվել ենք այդ տրամաբանությամբ: Երբեմն առաջին հայացքից փոքրիկ թվացող որոշումը կարող է ամբողջովին փոխել մարդու կյանքը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնակարանաշինության ծրագրից միայն Վայոց ձորում օգտվել է 44 ընտանիք։ Հայաստանում տասը տարվա ընթացքում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք: Այդ նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է գրեթե 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում։