Team Telecom Armenia-ն համագործակցություն է սկսում ամենամյա Koreez համադպրոցական առցանց մրցույթի հետ՝ դառնալով տեխնոլոգիական գործընկեր։
Koreez-ը առարկայական առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանի աշակերտները՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից։
Koreez-ին մասնակցելով՝ յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում ստուգել ուսումնական տարում կուտակած գիտելիքը, մրցել ընկերների հետ։
«Վերջին տարիների իրադարձություններն ակնառու դարձրեցին տելեկոմի անփոխարինելի դերը կրթության ոլորտում։ Այս նախաձեռնությունը համապատասխանում է մեր ռազմավարական ծրագրերին ինչպես կրթության, այնպես էլ մարզային բնակավայրերում գերարագ ինտերնետ հասանելիության ապահովման մասով»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Koreez-ի մեծ նպատակն է խրախուսել յուրաքանչյուր աշակերտի կրթվելու մղումը, բացահայտել տաղանդներ, ինչպես նաև մեծարել ուսուցիչներին ու բոլորի կրթական կյանքը դարձնել ավելի հիշարժան, հետաքրքիր և ժամանցային: Մեր վաղվա հերոսները կրթված մարդիկ են»,- ասել է նախագծի հեղինակ Սուրեն Ալոյանը:
Այս տարի Koreez-ի հաղթողներին մրցանակներ կտրամադրի նաև Team Telecom Armenia-ն։