14:43 | 16.05.22 | Նորություններ | 1435
Հունիսի 1-ին եւ 2-ին Երեւանում կանցկացվի EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովը։
Միջոցառմանը մասնակցելու են ՏՏ ոլորտի ավելի քան 2000 ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից եւ Կենտրոնական Ասիայից:
EMERGE երկօրյա կոնֆերանսի ընթացքում ելույթ կունենան մի քանի տասնյակ բանախոսներ:
Կոնֆերանսին ելույթ կունենան.
• Մայք Բուչերը (TechCrunch, Techfugees),
• Ալյոնա Դոլեցկայան (Vogue Russia-ի նախկին գլխավոր խմբագիր, Interview Russia),
• Դավիթ Բաղդասարյանը (Krisp),
• Ստայան Յանկովը (PERFORM: The Unsexy Truth about (Startup) Success գրքի հեղինակ, Startup Wise Guys-ի նախկին coach),
• Քրիս Ֆարբերը (Openface),
• Սերգեյ Նավասարդյանը (սթրիթ արտ նկարիչ),
• Միքայել Վարդանյանը (հայկական արմատներով առաջին միաեղջյուրի (unicorn)՝ Picsart-ի համահիմնադիր)։
Հիմնական բեմում լինելու է ելույթների երկու ուղղություն՝
• թրենդեր (#trendwatching)
• հաջողության պատմություններ (#founderstories):
EMERGE-ի մասնակիցներն ունեն նաեւ matchmaking-ի՝ բանախոսների եւ ներդրողների հետ դեմ առ դեմ հանդիպումների, մենտորական սեսիաների, ինչպես նաեւ համաժողովից հետո հավելյալ միջոցառումների եւ երեկույթների մասնակցելու հնարավորություն։
Կանցկացվի ստարտափների ամենամյա EMERGE CHALLENGE մրցույթը, որի հաղթողները ստանալու են ներդրումներ եւ մրցանակներ Amazon Web Services-ից։
Համաժողովի լեզուն անգլերենն է, տոմսերը կարելի է ձեռք բերել այստեղ։
Համաժողովի Կոնֆերանսի գործընկերներն են Dom-Daniel, Microsoft, Amazon Web Services, Inecobank, Semrush, the Untitled, Vibranium VC, BigStory VC, Team Telecom ընկերությունները եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):