12:50 | 10.05.22 | Նորություններ | 1587

Դավիթ Յանը Երևանում կներկայացնի իր հաջողության բանաձեւը

Մայիսի 12–ին ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Դավիթ Յանը կկիսվի հաջողության հասնելու իր գաղտնիքներով։

Դավիթ Յանը աշխարհում մեծ ճանաչում ունեցող մտքի առաջնորդ է, արհեստական բանականության, նեյրոնային ցանցերի և մի շարք այլ ոլորտներում խորհրդատու, Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու,«Այբ»–ի համահիմնադիր, «Մորֆեուս» արհեստական բանականության ստեղծողը, «Band of Angels»-ի անդամ։

Յանի հետազոտական խմբի մշակած «Մորֆեուս» արհեստական բանականության ծրագիրը կարողանում է խոսել մարդու հետ, կատակ անել, խռովել, ձանձրույթ ու սեր զգալ և անգամ երաժշտություն հորինել։ Morfeus.ai–ն ունի թվային օքսիտոցին, դոֆամին և այլ փոփոխականներ, որոնք պատասխանատու են թվային էմոցիաների համար։

Ստեղծագործական այս զրույցի ընթացքում Դավիթ Յանը կպատմի նաև իր 12 ընկերությունների ստեղծման հաղթանակների և պարտությունների մասին, կբացահայտի տեխնոլոգիական նախագծերը միջազգային շուկա արտահանելու գաղտնիքները, կանդրադառնա Սիլիկոնային հովտի fake it then make it սկզբունքին և կպատասխանի «Հաջողության բանաձև»–ի մասնակիցների հարցերին։

Հանդիպման լեզուն ռուսերենն է, գրացվել կարող եք այստեղ։