13:49 | 06.05.22 | Նորություններ | 2208
Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կազմակերպում են անվճար համակարգչային գրագիտության դասընթաց 50-ից բարձր տարիքի մարդկանց համար։
Դասընթացը նախատեսված է այն մեծահասակների համար, ովքեր չունեն համակարգչից օգտվելու գիտելիք կամ փորձառություն, բայց ունեն ցանկություն ձեռք բերելու բազային համակարգչային գիտելիքներ աջակցող և ոգևորող միջավայրում:
Նրանք կկարողանան ինքնուրույն՝
• հասկանալ և կիրառել համակարգչի բազային հասկացություններն ու գործիքները,
• հաղորդակցվել էլփոստի և սոցիալական ցանցերի միջոցով,
• փնտրել և գտնել անհրաժեշտ աղբյուրներ (գրքեր, տեսանյութեր, բաղադրատոմսեր, նորություններ և այլն)
• կապ հաստատել ընկերների և ընտանիքի անդամների հետ Skype-ի միջոցով:
Մասնակցությունն անվճար է, մեկնարկը՝ մայիսի 12-ին։ Դասընթացին դիմել և ծանոթանալ մանրամասներին հնարավոր է այստեղ։