13:44 | 06.05.22 | Նորություններ | 1844
Լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների (AR/VR) լուծումներ առաջարկող հայաստանյան ARLOOPA ընկերության համանուն հավելվածի օրգանիկ ներբեռնումների թիվը Google Play-ում հասել է 4 միլիոնի։
Այս մասին իր ֆեյբուքյան էջում հայտնել է ARLOOPA ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանը։
«Մենք պարտավորվում ենք տրամադրել մեր օգտատերերին և հաճախորդներին լավագույն փորձը, այնպես որ՝ անկախ նրանից՝ հարց, մտահոգություն կամ առաջարկ ունեք, մենք ցանկանում ենք լսել այն: Սա հնարավոր չէր լինի առանց ձեր շարունակական աջակցության։ Հաջորդ նշաձողը 5 միլիոնն է»,- նշված է ընկերության հայտարարությունում։
Հավելվածն ունի մի շարք գործառույթներ, դրանց թվում են Mixed Reality ֆունկցիան, որի միջոցով հնարավոր է AR կոնտենտ դիտել VR ակնոցներով: Լուսանկարներից բացի այսուհետ հնարավոր է ստեղծել եւ տարածել GIF-եր: Record a video գործառույթն իր հերթին թույլ է տալիս AR բովանդակությամբ տեսանյութեր նկարահանել: Share a marker գործառույթի միջոցով էլ հնարավոր է տարածել կոնտենտը եւ հնարավորություն տալ ընկերներին ստանալ նույն զգացողությունները: Օգտատերերը կարող են նաեւ AR կոնտենտ պարունակող սելֆիներ անել։