13:44 | 14.04.22 | Նորություններ | 1848

Google-ը «թաքուն» iOS հավելված է թողարկել App Store-ում

Google-ը «գաղտնի» iOS հավելված է թողարկել App Store-ում, որը կօգնի հեշտությամբ փոխանցել տվյալները iPhone-ից Android սարք, հայտնում է 9to5Google-ը:

Switch To Android անվճար հավելվածը անլար եղանակով կմիացնի երկու տարբեր օպերացիոն համակարգերով աշխատող սարքերը և հնարավորություն կտա փոխանցել լուսանկարները, տեսանյութերը, կոնտակտները և օրացույցային իրադարձությունները։ Նշվում է, որ հաղորդագրությունները փոխանցելու հնարավորություն չկա, միայն կարող եք ապաակտիվացնել iMessage-ը։

9to5Google-ի փոխանցմամբ՝ Switch To Android-ը չցուցակված հավելված է, քանի որ որոնելիս այն չի հայտնվում App Store-ում, այլ հասանելիություն կարելի է ստանալ միայն այս հղումով։  

Google-ը դեռևս չի մեկնաբանել, թե երբ հավելվածը պաշտոնապես կհայտնվի App Store-ում:

Տեսանյությում ներկայացված է, թե ինչպես է այն աշխատում: