17:58 | 08.04.22 | Նորություններ | 2710

Apple-ի օգտատերերը նախընտրում են 3-րդ կողմի հավելվածները․ Analysis Group

Apple-ի օգտատերերն ավելի նախընտրում են օգտվել երրորդ կողմի մշակած հավելվածներից ու ծրագրերից, քան հենց Apple-ի սարքերում ներկառուցված ծրագրերից։

Սա հաստատում է App Store-ի վերաբերյալ Analysis Group-ի կատարած հետազոտությունը։  

Պատճառն այլընտրանքային ծառայությունների բազմազանությունն ու հեշտությամբ օգտվելու հնարավորությունն է։ Օրինակ, օգտատերերը Apple Music-ը փոխարինում են Spotify-ով, Maps-ը՝ Google Maps-ով, Netflix-ն էլ հաղթում է Apple TV+ ծառայությանը։

Հետազոտությունում նաև նշվում է, որ որոշ կատեգորիաներում այլընտրաքային հավելվածները միակն են, օրինակ՝ սոցիալական ցանցերը, ծանոթության ծառայությունները, ճանապարհորդական ծրագրերը և այլն։

Չնայած ընտրության բազմազանությանը, Apple-ը շարունակելու է թույլատրել բեռնել հավելվածներ կամ ծրագեր միայն App Store-ից։ iOS-ում կողմնակի առցանց խանութների՝ իենց վճարային համակարգերով մոտ ապագայում սպասել պետք չէ։

Ամբողջական հետազոտությանը կարող եք ծանոթանալ այստեղ։