17:40 | 22.03.22 | Նորություններ | 31649

Արմեն Օրուջյանը նշել է ԱԲ առաջատար երկրների ակումբում հայտնվելու գինը

FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը հնչեցրել է արհեստական բանականության (ԱԲ/AI) առաջատար երկրների ակումբում հայտնվելու գինը:

«ԱԲ-ն այն ուղղությունն է, որտեղ այսօր մրցակցում են առաջադեմ երկրները:
Արհեստական բանականության գլոբալ ինդեքսի համաձայն` ԱՄՆ-ը միանձնյա առաջատար է, որին հաջորդում է Չինաստանը, բայց իրավիճակն այնպիսին է, որ նոր նշաձող գրավելու հնարավորությունները շատ են: Սա նոր ոլորտ է բոլորի համար, ու ամբողջ աշխարհում կա բարձր մակարդակի մասնագետների չլրացվող պահանջ:

Մեր ուսումնասիրությունների համաձայն` այս ինդեքսի 20 առաջատար երկրներին հինգ տարում հասնելու հնարավորություն ունենք՝ եթե տարեկան հավելյալ շուրջ 350 միլիոն դոլարի ներդրում կատարենք կրթության ոլորտում (նոր տաղանդներ պատրաստելու նպատակով), R&D-ի եւ գիտական արդյունքի առեւտրայնացման մեջ», - ասել է Արմեն Օրուջյանը Asbarez.am-ի տված հարցազրույցում: