15:28 | 10.12.21 | Նորություններ | 1596
Synergy-ն տեխնոլոգիական ոլորտի կայացած եւ փորձառու մասնագետներին կրկին համախմբում է գիտելիքի փոխանակման մեկ հարթակի շուրջ։
Դեկտեմբերի 14-ին՝ Synergy ScaleTalk-ի շրջանակներում, «Introduction to Brooklin» թեմայով առցանց ելույթ կունենա Linked-in ընկերության ավագ ծրագրավորող, հայազգի Ժորա Զաքարյանը: Ժորան կկիսվի իր փորձով ու կներկայացնի տվյալների հոսքերի սպասարկման Brooklin ազատ կոդով համակարգը, դրա ստեղծման նպատակները, կիրառություններն ու ճարտարապետությունը (design goals, use cases and architecture), ինչպես նաեւ կքննարկվեն նման համակարգերի նախագծման բարդությունները:
«Այս տարի նոյեմբերին կայացած Scale Gyumri տեխնոլոգիական կոնֆերանսից ստացած բազմաթիվ արձագանքներից մենք համոզվեցինք, որ հատկապես կայացած եւ ավագ ՏՏ մասնագետների համար գիտելիքի եւ փորձի փոխանակման տեսանկյունից մեծ բաց կա մեր երկրում։ Սիներջի ScaleTalk հարթակը միտում ունի կոնսոլիդացնել եւ նպաստել ՏՏ ոլորտի կազմակերպությունների աշխատակիցների միջեւ մասնագիտական գիտելիքների փոխանակմանը։ Առցանց ձեւաչափը հնարավորություն կտա արտասահմանում աշխատող մեր հայրենակիցներին ակտիվ մասնակցել այս կարեւոր հարթակի զարգացմանը, կիսվել իրենց եւ իրենց ընկերությունների լավագույն փորձով, ներդրում ունենալ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման մեջ», - ասել է Synergy ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աննա Ստեփանյանը։
Synergy ScaleTalk-ը փորձի փոխանակման հարթակ է՝ նախատեսված տեխնոլոգիական ոլորտի կայացած եւ փորձառու մասնագետների համար։ Synergy-ն պլանավորում է պարբերաբար իրականացնել բազմաձեւաչափ՝ offline, online ելույթներ, պանելային քննարկումներ` հրավիրելով մասնակիցներ ոչ միայն Synergy-ից, հայաստանյան ՏՏ այլ ընկերություններից, այլեւ արտասահմանում աշխատող հայերից։
Դեկտեմբերի 14-ին կայանալիք Introduction to Brooklin թեմայով առցանց ելույթին կարող եք գրանցվել այստեղ: