17:08 | 03.12.21 | Նորություններ | 2213

Team Telecom Armenia-ի գրասենյակներում TeamPay-ի մասնաճյուղեր կգործեն

TeamPay նորաստեղծ ընկերությունը վճարումների ընդունման ծառայություններ կմատուցի հայկական վճարահաշվարկային շուկայում:

Ընկերությունը նոյեմբերի 23-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա։

«Ընկերության առաջնային քայլերից է լինելու TeamPay մասնաճյուղերի բացումը Team Telecom Armenia-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում, որոնց միջոցով հաճախորդներին մատուցվելու են վճարումների ընդունման ծառայություններ: 2022թ.-ի առաջին եռամսյակում պլանավորում ենք ներկայանալ TeamPay բջջային հավելվածով», - ասել է TeamPay-ի գլխավոր տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։

TeamPay-ը օգտագործողին հնարավորություն կտա վճարումներ կատարել ոչ միայն Team Telecom Armenia-ի ֆիքսված եւ շարժական ծառայությունների համար, այլեւ իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի եւ տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների եւ այլ վճարումներ: