14:47 | 03.11.21 | Նորություններ | 13526

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայության գինն այսուհետ կկազմի 300 դրամ

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «+Chat» ծառայության գինը նոր ակտիվացումների համար այսուհետ կազմում է 300 դրամ՝ նախկին 500 դրամի փոխարեն:

Ծառայության ակտիվացման կոդն է *404*1#:

Ակտիվացնելով «+Chat» ծառայությունը՝ «Viva» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդները հնարավորություն են ունենում անսահմանափակ օգտվելու «Viber», «WhatsApp», «Messenger», «Telegram»,  «Zoom», «Skype»,  «Zangi», «Snapchat» հավելվածներից։

Ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչեւ ընթացիկ ամսվա ավարտը:

Մանրամասն տեղեկությունները՝ հղմամբ: