17:39 | 26.10.21 | Նորություններ | 1256

CodeSignal-ը «ԴիջիԹեք 2021»-ի օրերին կանցկացնի երկու մրցույթ

Հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignal ստարտափը կմասնակցի «ԴիջիԹեք 2021» ցուցահանդեսին։

Հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ցուցահանդեսի օրերին ստարտափը այցելուներին եւ իրադարձությանը հեռահար հետեւող անձանց կառաջարկի երկու մրցույթ։

Առաջինն առաջարկում է ցուցահանդեսի անցկացման օրերի ընթացքում հեռահար կերպով մուտք գործել ընկերության հարթակ եւ լուծել ծրագրավորման առաջադրանքներ։ Հաղթողը հնարավորություն կունենա շահել նոր iPad կամ Apple Watch, նաեւ հրավեր կստանա CodeSignal-ի համահիմնադրից, միանգամից անցնելով աշխատանքի ընդունման միջանկյալ փուլերը, մասնակցելու նրա հետ աշխատանքային հարցազրույցի։

Երկրորդ մրցույթը տեղի կունենա ընկերության դիջիթեքյան տաղավարում, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է փորձել իր ուժերը արագ տպագրման արվեստում (type racing)։ Հաղթողը կստանա անակնկալ նվեր։