16:20 | 14.10.21 | Նորություններ | 1643

Հերթական Devfest Armenia-ն կանցկացվի Վանաձորում

Հոկտեմբերի 16-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) կանցկացվի 9-րդ DevFest Armenia 2021 տեխնո-կոնֆերանսը:

Devfest-ը ամենամյա տեխնոլոգիական կոնֆերանս է, որն ամեն տարի անց է կացվում ամբողջ աշխարհի Google Developer Group (GDG) համայնքների կողմից՝ ներգրավելով Google-ի տեխնոլոգիաներով հետաքրքրված հազարավոր մասնակիցների։

Հայաստանում DevFest կոնֆերանսները կազմակերպվում են GDG (Google Developer Group) Yerevan համայնքի կողմից՝ սկսած 2012 թվականից։

Այս տարվա DevFest կոնֆերանսի թեմաներն են մեքենայական ուսուցում եւ արհեստական բանականություն, Google Cloud Platform, Android, Kotlin, Flutter, տեխնոլոգիական բիզնեսների առաջխաղացում, ներդրումների ներգրավում, ՏՏ կրթություն եւ կարիերայի աճ, նախագծերի կառավարում։ Դրանք կներկայացնեն տեղացի եւ արտասահմանից հրավիրված մասնագետներ։ Կանցկացվեն նաեւ պանելային քննարկումներ:

Միջոցառումը նախատեսված է ինչպես սկսնակ, այնպես էլ հմուտ ծրագրավորողների, վեբ, մոբայլ եւ թվային տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների եւ ուսանողների համար։

Միջոցառման մասնակցությունն անվճար է բոլորի համար:

Գրանցվելու համար անցեք հղմամբ:

DevFest Armenia 2021 միջոցառման գլխավոր գործընկերներն են Epam Armenia ընկերությունն ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (VTC):