13:49 | 14.10.21 | Նորություններ | 1285

Արմեն Սարգսյանը երազում է Հայաստանը դարձնել «աշխարհում ԱԲ լավագույն վայրերից մեկը»

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ իր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը:

Այդ մասին նա ասել է՝ Հռոմում ելույթ ունենալով իտալական Elettronica Group ընկերության հիմնադրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Elettronica Group-ը պաշտպանության, կիբերանվտանգության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում ծառայություններ մատուցող աշխարհի առաջատար ընկերություններից է:

Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Elettronica Group-ի հետ կիբերանվտանգության, մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտներում փոխգործակցությամբ: