Հոկտեմբերի 13-ին մի շարք լրատվամիջոցների լրագրողներ, խմբագիրներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան լինելու PMI Science գիտահետազոտական կենտրոնում եւ շրջելու ժամանակակից սարքավորումներով հագեցած ուսումնական եւ գիտահետազոտական լաբորատորիաներով:
PMIScience գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանը ներկայացրել է կենտրոնի լաբորատորիաների նշանակությունն ու հնարավորությունները:
Կենտրոնը բաղկացած է երկու մասից՝ գիտակրթական եւ գիտական բաժիններից: Վերջինս ընկերության հետազոտական գոտին է, որտեղ PMI-ի գիտնականներն աշխատում են տվյալագիտության, տեխնոլոգիաների, նյութագիտության եւ մի շարք այլ ոլորտներում:
Լիլիթ Թումանյանը
photo © Մեդիամաքս
Գիտակրթական հատվածը անվճար հասանելի է կենտրոնի ծրագրերից օգտվող ուսանողների եւ գիտական խմբերի համար: Այստեղի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներում կարող են աշխատել ստարտափներ, կատարել հետազոտական աշխատանք: Եթե հետազոտությունը, գյուտը գրավիչ լինի Philip Morris ընկերության համար, այն կարող է պատվիրատու դառնալ:
Դավիթ Ալավորդյանը, Կարեն Քոչարյանը եւ Վահե Դանիելյանը
photo © Մեդիամաքս
Ուսանողներին հասանելի լսարաններն էլ գործում են ապագայի կրթության մոտեցումներով: Դասապրոցեսի ընթացքում կարելի է արագ կապ հաստատել աշխարհի լավագույն մասնագետների հետ՝ հնարավոր դարձնելով ուսանողների եւ միջազգային փորձագետի հարցուպատասխանը տեսակապի միջոցով: Սա ընկերության աշխատանքային ձեւաչափը լինելուց բացի՝ բուհերում աշխատանքի օրինակ է:
Վահե Դանիելյանը
photo © Մեդիամաքս
«Եթե նախկինում առաջնորդվում էինք աշխատանքի ավանդական եղանակով, այն է՝ աշխարհի խոշորագույն գիտական կենտրոններից գիտելիքներ ձեռք բերելը, ապա այժմ զբաղվում ենք նաեւ գիտելիքի կենտրոնների զարգացմամբ: Մենք իրականացնում ենք մի շարք գիտակրթական ծրագրեր: Մեր ֆինանսավորմամբ եւ ուղղակի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու ISTC կենտրոնի հետ համատեղ իրականություն է դարձել Երեւանի պետական համալսարանում գործող «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը: Պոլիտեխնիկական համալսարանում գործող առաջին համակարգային ինժեներության մագիստրոսական ծրագիրը եւս ստեղծվել է Philip Morris-ի աջակցությամբ: Մենք նաեւ ֆինանսավորում ենք PhD ծրագրերի ուսանողների, քննարկում ենք նաեւ նյութաբանության ֆակուլտետի ստեղծումը»,- նշել է Վահե Դանիելյանը:
PMIScience գիտական կենտրոնի եւ դրա շուրջը ստեղծվող էկոհամակարգի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ
Մեդիամաքսի հատուկ նախագծում:
Գայանե Ենոքյանը(լուսանկարները՝ հեղինակի)