09:39 | 01.10.21 | Նորություններ | 2069
Սեպտեմբերի 30-ին Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում բացվել է «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնը։
Կենտրոնն ունի 7 մասնագիտացված լաբորատորիաներ.
1. Մոդելավորման եւ թվային բովանդակության,
2. Մոդուլային ուսուցման,
3. Թիմային ուսուցման,
4. Միջդիսցիպլինար ուսուցման,
5. Բաց կոդով ծրագրային ապահովման,
6. Մեքենայական ուսուցման,
7. Կիբեռանվտանգության։