14:01 | 29.09.21 | Նորություններ | 2625

Telcell-ը գործարկում է Anti-COVID ինքնասպասարկման մասնաճյուղերի ցանցը

Telcell-ը գործարկում է ինքնասպասարկման մասնաճյուղերի ցանց, ինչը թույլ կտա կրճատել COVID 19 վարակի տարածումը` ֆինանսական գործարքներ իրականացնելիս:

Ինքնասպասարկման մասնաճյուղերում կա վճարումները ավտոմատ ընդունելու սարք, իսկ գանձապահի հետ հաղորդակցումը ապահովվում է տեսակապով:

«Ամեն ինչ արված է՝ բացառելու մարդկային շփումը, որպեսզի հաճախորդներն իրենց ապահով զգան. սուպերտերմինալի (այսպես է կոչվում հատուկ ավտոմատ սարքը) միջոցով սքանավորվում են անձնական փաստաթղթերը, տրվում հրահանգները, մուտքագրվում է գումարը, իսկ նույնականացում անցնելու համար հաճախորդը լուսանկարվում է փոքրիկ տեսախցիկով:

Հաճախորդները կարող են սուպերտերմինալով կատարել տարբեր վճարումներ ու բանկային գործարքներ, ստանալ դրամական փոխանցումներ, հաշիվներ համալրել, գումար կանխիկացնել բուքմեյքերական հաշիվներից, նաեւ՝ Telcell Wallet-ի հաշվեկշռից»,- ասված է հաղորդագրության մեջ։

photo © Telcell


«COVID 19-ով պայմանավորված` ոլորտում նոր մարտահրավերներ հայտնվեցին, ինչը անխուսափելիորեն բերեց մեր հերթական նորարար լուծման: Ֆինանսական համակարգում կարգավորիչ մարմնի` Կենտրոնական բանկի հետ համատեղ մեկնարկեցինք այս գաղափարը, եւ սա մասնավոր բիզնեսի ու պետական կառույցի համագործակցության արդյունքում նոր ներդրում է մեր հայրենակիցների համար վճարային արդիական գործիքների հասանելիության ու նաեւ առողջության պահպանման գործում»,- նշել է «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

Ինքնասպասարկման առաջին մասնաճյուղը Telcell-ը գործարկել է Երեւանում` Բաղրամյան 1/5 հասցեում: Հետագայում անհպում մասնաճյուղերը կհագեցվեն անվտանգային օգտակար այլ գործառույթներով: