16:31 | 23.09.21 | Նորություններ | 3019

Ծրագրավորողների միջազգային օրը Դիջիթեյնում

Օրերս Դիջիթեյնը Тogether is better կարգախոսի ներքո մեկ հարկի տակ համախմբել էր տեխնոոլորտի ներկայացուցիչներին, ինչպես Դիջիթեյնից, այնպես էլ շուրջ 44 տեխնոլոգիական ընկերություններից՝ միասին նշելու Ծրագրավորողների օրը, որը յուրաքանչյուր տարի նշվում է տարվա 256-րդ օրը։

Միասնություն, համագործակցություն, նորարարություն. այս տրամադրությամբ Foodpark by DownTown ռեստորանում տեխնոաշխարհը վայելեց հետաքրքրական երեկո։



Դիջիթեյնի Բաց նորարարության եւ մարքեթինգային հաբի ղեկավար Մարիամ Փաշինյանը նշում է, որ նման միջոցառումները եւս մեկ անգամ հնարավորություն են տալիս շնորհակալություն հայտնելու ծրագրավորողներին իրենց անգնահատելի աշխատանքի համար․


«Ծրագրավորողների դերը շատ կարեւոր է  ինչպես մեր կյանքում, այնպես էլ բիզնեսի զարգացման գործում, քանի որ առանց նրանց  հնարավոր չէր լինի իրականացնել ամենահավակնոտ եւ ամենահամարձակ նպատակները: Եվ ի վերջո, առանց ծրագրավորողների չէր ստեղծվի Picsart-ը, որը ներգրավելով $130 միլիոն ներդրում՝ դառնալով Հայաստանում առաջին unicorn-ը։ Կարեւորելով մեր գործընկերների հաջողությունները, մենք նաեւ միջոցառման մեկնարկին շնորհավորեցինք ու ողջունեցինք բոլորին՝ իրենց կազմակերպությունների գրանցած հաջողությունների առթիվ՝  DISQO-ից, մինչեւ  Service Titan, Krisp եւ այլն>։


Հայաստանում ԲՏ ոլորտը կարեւորագույն ռազմավարական ուղղություն է, որը Հայաստանի անունը բարձր է պահում միջազգային հարթակներում եւ համաշխարհային ԲՏ համայնքում եւ ուրախությամբ պետք է նշենք, որ Դիջիթեյնի ուշադրության կենտրոնում եւս  գտնվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը, որի շրջանակում հյուրերին ներկայացվեց նաեւ Դիջիքաղաքի ստեղծման նպատակը եւ հետագա զարգացման տեսլականը։  


Միջոցառումը հագեցած էր ինչպես երաժշտական կատարումներով, ոլորտային հետաքրքրական տեսանյութերով, այնպես էլ ինտերակտիվ խաղերով, որի շրջանակում միջոցառման հաջողակները շահեցին iPhone 12 pro, Airpod, Apple watch 7 եւ Foodpark By DownTown ռեստորանի 10 հատ 50 000 դրամ արժողությամբ նվեր քարտ։


Միջոցառման ավարտին դիջիթեյնցիները մեծ ուրախությամբ ընդգծում էին, որ այս միջոցառումն իրենց համար ոչ միայն Ծրագրավորողների օրվան նվիրված մեծ տոն է, այլեւ եւս մեկ առիթ նշելու մի մեծ թիմի աշխատանքի արդյունք, որի շնորհիվ վերջերս International Gaming Award 2021 մրցանակաբաշխությանը Դիջիթեյնը արժանացավ տարվա Sports Betting Platform մրցանակին, իսկ 2020 թվականին SBC մրցանակաբաշխությանը արժանացավ տարվա ամենահեղինակավոր գործատու տիտղոսին: