14:31 | 19.07.21 | Նորություններ | 2257

Մեկնարկել է BANA Startup Incubator-ի առաջին շրջափուլը

Հայաստանի Բիզնես hրեշտակների cանցը (BANA-Business Angel Network of Armenia) հայտարարել է BANA Startup Incubator ծրագրի դիմումների մեկնարկի մասին։

BANA Startup Incubator-ը 32-շաբաթյա ինկուբացիոն ծրագիր է` նախատեսված վաղ փուլում գտնվող B2B ստարտափների համար, որոնց կտրամադրվեն անհրաժեշտ բոլոր առայություններն ու ռեսուրսները՝ ընդլայնվելու եւ պոտենցիալ ներդրողներին ներկայանալու համար։

Մինչեւ ծրագրի մեկնարկը 10-15 ընտրված թիմեր հնարավորություն կստանան մասնակցելու 1-շաբաթյա bootcamp-ի, որի նպատակն է միավորել ստարտափներին եւ որեւէ ստարտափի միանալու ցանկություն ունեցող փորձառու անհատներին։

Bootcamp-ի ավարտին ընտրված թիմերը պատրաստ կլինեն մուտք գործել ինկուբացիոն ծրագիր։

BANA Startup Incubator ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ սաղմնային փուլում գտնվող B2B ստարտափ, նվազագույնը երկու հոգուց բաղկացած թիմ, SAP-ում ինտեգրվելու ցանկություն եւ այլն։

Ծրագրի հիմնական նպատակն է ձեւավորել B2B ստարտափներ, պատրաստել նրանց մասնակցելու SAP Startup Factory by BANA աքսելերացիոն ծրագրին, այնուհետեւ ուղղորդել SAP Store:

Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 5-ն է: Ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 23-ին եւ կավարտվի 2022թ. մարտի 30-ին:

Ինկուբացիոն ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրամիության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերությունը (ԳՄՀԸ):