09:15 | 15.07.21 | Նորություններ | 2854

ԵՊՀ-ում կբացվի YSU Krisp AI Lab գիտակրթական լաբորատորիա

Krisp ընկերությունը եւ Երեւանի Պետական Համալսարանը ստորագրել են հուշագիր  YSU Krisp AI Lab գիտակրթական լաբորատորիա հիմնելու մասին։

«ԵՊՀ-ի բակալավրի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողները  հնարավորություն կունենան ստանալ համապատասխան կրթություն, աշխատել արհեստական բանականության գիտական թեմաների վրա, տպագրել հոդվածներ։

Krisp-ի գիտական թիմի անդամները ղեկավարելու են ուսանողների գիտական թեմաները», - տեղեկացրել է ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արտավազդ Մինասյանը:

Նա նշել է, որ լաբորատորիայի հիմնումը կարեւոր է մի քանի պատճառներով.

1.    Գիտական հիմքի վրա ստեղծված ընկերությունը աճում է եւ սկսում է երկարաժամկետ ներդրումներ անել գիտության եւ բարձրագույն կրթության մեջ։

2.    Հայաստանում ամրանում է արհեստական բանականության գիտական դպրոցը։

3.    Կարեւորվում է կիրառական գիտության եւ բիզնեսի կապը։