14:20 | 08.07.21 | Նորություններ | 1470
«Revive» աքսելերատորը փնտրում է զարգացման փուլում գտնվող ստարտափներ, որոնք կառաջարկեն օժանդակ տեխնոլոգիաների մասշտաբային լուծումներ։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի` ImpactAim Accelerator-ի կողմից՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) եւ «Հայաստանի մանուկներ» բարեգործական (COAF) հիմնադրամի հետ համատեղ։
Ընտրված ստարտափ թիմերը կստանան.
- հինգշաբաթյա աքսելերացիոն ինտենսիվ ծրագրին մասնակցելու հնարավորություն;
- արդյունավետ մենտորություն;
- խրախուսող դրամաշնորհներ;
- Հայաստան տեղափոխվելու աջակցություն;
- արտադրանքը Հայաստանում գործարկելու հնարավորություն;
- համաշխարհային շուկայում ընդլայնվելու հնարավորություն;
- համագործակցության և ընդլայնման նոր հնարավորություններ:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք https://www.revive.am/: