16:38 | 28.06.21 | Նորություններ | 1367

Մարզերի շուրջ 70 աշակերտ կոդավորման հիմնարար հմտություններ են ձեռք բերել

«Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան եւ ապագան» ծրագրի 2-րդ եւ ավարտական փուլով մարզային 3 հիմնական դպրոցի շուրջ 70 աշակերտի համար կոդավորման արտալսարանային դասընթացներ են կազմակերպվել:

Բրիտանական խորհրդի կողմից՝ «Տելեկոմ Արմենիա» (Beeline) ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակն է եղել զարգացնել աշակերտների կոդավորման հիմնարար հմտությունները, թվային եւ այլ առանցքային ունակությունները:

Ավարտական փուլի մասնակիցներն են եղել Սեւանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3, Գյումրու Ջ. Բայրոնի անվան թիվ 20 եւ Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցները:

Ծրագրի արդյունքներն ամփոփող առցանց միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրել են Micro:bit սարքերի կիրառությամբ պատրաստված՝ ազդանշանային համակարգերի արձակման, հողի խոնավության չափման, էներգախնայողության, ինչպես նաեւ առօրյա կյանքում կիրառելի մի շարք նախագծեր։

Ընդհանուր առմամբ, պիլոտային այս ծրագիրն Հայաստանում իրականացվել է 8 ամիս` ներառելով Երեւանից եւ մարզերից 3-ական դպրոցներից թվով շուրջ 140 աշակերտի։

Ծրագրին աջակցում է նաեւ ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: