15:01 | 24.06.21 | Նորություններ | 970

Վիետնամի տեխնոլոգիաների համալսարանը կրթաթոշակներ է տրամադրում հայ ուսանողներին

Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանը (Thai Nguyen University of Technology (TNUT)) ՀՀ ուսանողներին տրամադրում է 10 կրթաթոշակ բակալավրիատի, 5` մագիստրատուրայի և 2` ասպիրանտուրայի համար, հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:

Համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ http://en.tnut.edu.vn կայքից, իսկ դիմելու ժամկետներին և այլ մանրամասներին տեղեկանալ՝ գրելով nguyentuanminh@tnut.edu.vn էլ. փոստին:

Կրթաթոշակային ծրագրի թեկնածուներն ամբողջական փաթեթը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍՆ՝ international@escs.am էլ. հասցեով: