11:00 | 24.06.21 | Նորություններ | 1254

McAfee-ի հիմնադիրը ինքնասպան է եղել

Բարսելոնայի բանտի խցերից մեկում գտել են ամերիկյան McAfee ընկերության եւ հակավիրուսային համանուն ծրագրի հիմնադիր Ջոն ՄքՔաֆիի դին:

El Pais թերթը հաղորդում, է, որ 75-ամյա ՄքՔաֆին, ամենայն հավանականությամբ, ինքնասպան է եղել:

Պատահարից մի քանի ժամ առաջ Իսպանիայի դատարանը որոշել էր Ջոն ՄքՔաֆիին արտահանձնել ԱՄՆ, որտեղ նա մեղադրվում է հարկերից խուսափելու համար:

2010 թվականին Ջոն ՄքՔաֆին իր հիմնադրած ընկերությունը վաճառել էր Intel-ին 7.6 միլիարդ դոլարով:

ՄքՔաֆին ձերբակալվել էր Բարսելոնայի օդանավակայանում 2020 թվականի հոկտեմբերին: