17:13 | 23.06.21 | Նորություններ | 1755

Հայաստանում ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ համակարգ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնել է, որ Հայաստանում ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը։

«Անկախ նրանից կազմակերպությունը խոշոր է, թե փոքր եւ ինչ հարկման ռեժիմով է աշխատում, եթե առեւտուրն իրականացնում է ինտերնետ հարթակով՝ կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։

Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առեւտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն: Էլեկտրոնային ՀԴՄ-ի ծրագրային ապահովումն իրականացնում է տնտեսվարողը։ ՊԵԿ-ն ապահովում է էլեկտրոնային ՀԴՄ-ի եւ կոմիտեի միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ:



Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա գրանցելու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմնին դիմում ներկայացնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Տվյալները լրացնելուց հետո հարկ վճարողը դիմումին պատասխան ստանում է սերտիֆիկատ։ Այն ապահովում է տվյալների անվտանգ փոխանակումը։