11:28 | 12.06.21 | Նորություններ | 1461

Հայկական սթարթափները կարող են Ճապոնիայից ներդրում ստանալ

«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը, «Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների» հիմնադրամը (FAST), ճապոնական «Venture Bank»-ի եւ Տալինում գործող ճապոնական «Ալեսքո» վենչուրային ֆոնդի հետ համագործակցությամբ, հուլիսի 1-ին կանցկացնի հայկական սթարթափների համար ներդրումների ներգրավման միջոցառում:

Միջոցառմանը մասնակցության հնարավորություն կստանան նախնական ընտրության փուլն անցած մասնակիցները, որի համար անհրաժեշտ է լրացնել հայտը:  

Հայտերի ներկայացումը բաց է գործունեության նախնական փուլում գտնվող բոլոր սթարթափների համար:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 16-ը:

Վենչուրային ֆոնդի ներկայացուցչի կողմից ընտրված լավագույն 6 սթարթափները ներկա կգտնվեն հուլիսի 1-ին կայանալիք ճապոնական ընկերությունների եւ վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառմանը եւ հանդես գալ իրենց ներդրումային շնորհանդեսով (pitch deck):

Հանդիպման արդյունքում ակնկալվում է հայկական սթարթափներ ներգրավել 50-ից 250 հազար դոլար ծավալով ներդրումներ:

Առաջնահերթությունը կտրվի FinTech-ի, անշարժ գույքի եւ արհեստական բանականության ոլորտում գործող սթարթափներին: Կդիտարկվեն նաեւ այլ ոլորտներում գործունեություն ծավալող հեռանկարային սթարթափների հայտերը: