17:30 | 11.06.21 | Նորություններ | 4066

Բալթյան երկրներից «բիզնես հրեշտակները» pitch day կանցկացնեն Թբիլիսիում

«Բիզնես հրեշտակները» Էստոնիայից, Լատվիայից եւ Լիտվայից հունիսի 23-24-ը կայցելեն Թբիլիսի:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Թբիլիսիի քաղաքապետարանը, Թբիլիսի կժամանեն Litban-ի (լիտվական «բիզնես հրեշտակների» ցանց), Latban-ի (լատվիական «բիզնես հրեշտակների» ցանց) եւ Estban-ի (էստոնական «բիզնեսի հրեշտակների» ցանց) ներդրողները:

Հունիսի 24-ին տեղի կունենա pitch day. 42 նախապես ընտրված ընկերություններ եւ ստարտափներ կներկայացնեն իրենց գաղափարները հավանական ներդրողներին: