10:59 | 10.06.21 | Նորություններ | 902

Հայաստանն աշխարհում 13-րդն է վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի թվով

Հայաստանում 2021թ.-ի առաջին եռամսյակում համացանցից գրոհների ենթարկվել է օգտատերերի 9,44%-ը:

Kaspersky ընկերության տվյալներով, այս ցուցանիշով մեր երկիրը զբաղեցրել է 13-րդ տեղն աշխարհում։

Նույն ժամանակահատվածում վեբ-գրոհների բախված օգտատերերի ցուցանիշը Վրաստանում կազմել է 8,0%, իսկ Ադրբեջանում՝ 8,57%:

«Տեղային սպառնալիքները համակարգիչ են ներթափանցում ֆայլերի միջոցով կամ հանովի կրիչներից (ֆլեշ-կրիչներ, ֆոտոխցիկների եւ հեռախոսների հիշողության քարտեր, արտաքին կոշտ սկավառակներ) վարակման ճանապարհով կամ համակարգչում են հայտնվում ոչ բաց տեսքով»,- նշել են ընկերությունում: