16:23 | 07.06.21 | Նորություններ | exclusive 1517
Մեդիամաքս մեդիա ընկերությունը Phillip Morris Armenia-ի համար նոր հատուկ նախագիծ է գործարկել, որը պատմում է Երեւանում բացված ժամանակակից գիտական կենտրոնի եւ դրա շուրջը ստեղծվող էկոհամակարգի մասին։
PMIscience.Mediamax.am հատուկ նախագիծը կբացահայտի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարածքում հիմնված PMI Science գիտահետազոտական կենտրոնն ու դրա ծրագրերը, կներկայացնի այստեղ համախմբված գիտնականներին ու նրանց գիտական հաջողությունները։
Կենտրոնի ուսումնական եւ գիտահետազոտական լաբորատորիաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով. աշխարհի լավագույն հետազոտական սարքավորումներն այստեղ հասանելի են Հայաստանի հետազոտողներին՝ բացարձակ անվճար։
PMI Science-ի հիմնական ուղղություններից է Data Science-ը, եւ այդ բաժինը կենտրոնում այժմ ամենամեծ համագործակցությունն ունի հայաստանյան գիտական ինստիտուտների եւ ՏՏ ընկերությունների հետ։
«Ինքնին գիտական նախագծեր գտնել, բացահայտել, ընդունել, որպեսզի դրանք փոխադարձ հետաքրքիր լինեն Հայաստանի գիտնականների եւ վերազգային կորպորացիայի տեխնոլոգիական առաջընթացի համար, արդեն մեծ քայլ է: Երբ կոմերցիոն ընկերությունը ծախս է ապահովում գիտությանը, ուղղակի համալրում է պետության՝ գիտության ֆինանսավորման ջանքերը: Գիտությունը պետք է ծառայի հասարակության զարգացմանը, արտադրության, տնտեսության զարգացմանը եւ դրանով ավելի ուժեղանա: Ինովացիաները լինում են ֆունդամենտալ գիտության հենքի վրա: Ինովացիաներն օդում չեն կախվում, միշտ նպատակ են ունենում բիզնեսի համար: Ինքնըստինքյան այստեղ գալիս է մեկ այլ որակ. մեր գիտական հիմնարկները կապվում են բիզնեսի հետ, այնպես, ինչպես կար եւ պետք է լինի»,- նախագծի առաջին թողարկման մեջ ասել է PMI Science գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանը։