18:10 | 04.06.21 | Նորություններ | 6184

Վիվա–ՄՏՍ–ն ու IMUSIC-ը գործարկել են «IMUSIC» երաժշտական հավելվածը

Վիվա–ՄՏՍ–ն ու IMUSIC-ը գործարկել են «IMUSIC» արհեստական բանականությամբ երաժշտական հավելվածը:

IMUSIC հավելվածի միջոցով երաժշտություն լսելիս՝ Վիվա–ՄՏՍ–ի սակագնային «X», «Y» ու «Z» պլանների շրջանակներում տրամադրվող ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ բաժանորդի կողմից IMUSIC-ի օգտահաշիվ հեռախոսահամարով մուտք գործելու եւ ակտիվացված փաթեթ ունենալու դեպքում:

Վիվա-ՄՏՍ–ի մյուս սակագնային պլանների բաժանորդների՝ հավելվածից օգտվելու ընթացքում սպառված ինտերնետի արժեքը հաշվարկվում է ընթացիկ սակագնային պլանի հիման վրա։ IMUSIC երաժշտական հավելվածի մյուս առավելությունն էլ այն է, որ ի տարբերություն ուրիշ շատ երաժշտական հավելվածների՝ այս հավելվածի բաժանորդագրության համար վճար նախատեսված չէ:

photo © Viva-MTS


«IMUSIC» հավելվածի միջոցով հնարավոր է վայելել սիրելի կատարումները բարձր որակով՝ HQ սթրիմինգով, ստեղծել երաժշտական նախասիրությունների անհատական ցանկ եւ կիսել այն այլ օգտատերերի հետ, որոնել նախընտրելի կատարումները՝ արագ ու պարզ եղանակով, տեղեկանալ նորույթներին եւ երաժշտական աշխարհի նորություններին, հետեւել մյուս օգտատերերի, ինչպես նաեւ կատարողների, բրենդերի եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչների անձնական էջերի թարմացումներին, լսել սիրելի ժանրի երաժշտություն՝ 24/7 հասանելի՝ 6 ռադիոներից մեկով։ Հնարավորությունների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել «IMUSIC» հավելվածը iOS կամ Android օպերացիոն համակարգերի համար, ակտիվացնել ծառայությունը՝ մուտքագրելով բջջային հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն: Այնուհետեւ պետք է մուտքագրել ստացված հաստատման կոդը՝ ծառայության ակտիվացումն ավարտելու համար:

«Վիվա-ՄՏՍ-ի թվային փոխակերպումը շարունակվում է, ինչը ենթադրում է ոչ միայն ձայնային ու ինտերնետ ծառայությունների, այլեւ բազմապիսի լուծումների ու հավելվածների տրամադրում: Մեր գործընկերների հետ միասին այսօր ներկայացնում ենք «IMUSIC» հավելվածը, որի հիմքում արհեստական բանականությունն է, ինչը հաշվի է առնում օգտատիրոջ նախասիրությունները: Ամբողջ աշխարհում հեռահաղորդակցության ոլորտն ընթանում է այս ուղղությամբ եւ Վիվա-ՄՏՍ-ը, որպես նորարարության առաջատար, անմասն չի մնում», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

photo © Viva-MTS


««IMUSIC»–ը, կարելի է ասել, լավ պայմաններում է ծնվել: Նախ՝ հիմնադրվեց «Naghashyan Solutions» ՏՏ ընկերությունը, որի նախագծերից մեկը դարձավ հենց «IMUSIC»–ը։ Ուրախ ենք հետեւել ու տեսնել, թե ինչպես է զարգանում «IMUSIC»–ը՝ ավելացնելով հարթակի հնարավորություններն ու մեծացնելով համագործակցությունների շրջանակները։ Շատ ուրախ ենք, որ այսուհետ համագործակցելու ենք նաեւ Վիվա-ՄՏՍ–ի հետ։ Վստահ ենք, որ մեր համատեղ աշխատանքն էլ ավելի մեծ առավելություններ կբացի մեր օգտատերերի ու բաժանորդների համար», - նշել է «IMUSIC»–ի հիմնադիր–տնօրեն Լեւոն Նաղաշյանը։