16:16 | 27.05.21 | Նորություններ | 1420

Երկակի նշանակության ծրագրերի մրցույթ է հայտարարել

Գիտության կոմիտեն «Բնական գիտություններ» ու «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» բնագավառներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթ է հայտարարել։

Դրամաշնորհները կտրամադրվեն 12 կամ 24 ամիս տևողությամբ, 4-6 անձից բաղկացած գիտական խմբերին, հետևյալ մասնագիտություններով հետազոտությունների իրականացման համար.

Ինֆորմատիկա և համակարգչային գիտություններ,

Ֆիզիկա և աստղագիտություն,

Քիմիա,

էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, էներգետիկա, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաներ,

Մեխանիկա,

Մեքենագիտություն և մեքենաշինություն,

Քիմիական տեխնոլոգիաներ,

Նյութագիտություն,

Նանոտեխնոլոգիա:

Գիտական փորձաքննության հետ մեկտեղ՝ հայտերը տրամադրվելու են նաև ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեին՝ նախագծերի՝ ռազմարդյունաբերական կարիքների համար կարևորությունն ու նպատակահարմարությունը գնահատելու համար:

Թեմայի ֆինանսավորման առավելագույն չափը յուրաքանչյուր տարվա (12-ամսյա կտրվածքով) համար նախատեսված է 20 մլն դրամ: Խմբի անդամների աշխատանքի ամսական վարձատրության միջին հաշվարկային չափը մինչև 150 հազար դրամ է։

Մրցույթին հայտ կարելի է ներկայացնել կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թ. հուլիսի 2-ն է (առձեռն պահանջվող փաստաթղթերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը):