11:48 | 26.05.21 | Նորություններ | 1638

Անհատական համակարգիչների գլոբալ շուկան COVID-19-ի հետեւանքներից ուշքի է գալիս

Անհատական համակարգիչների շուկայում վաճառքները 2021թ. կաճեն 18,1%-ով՝ կազմելով 357 մլն սարք:

IDC ընկերության կանխատեսման համաձայն, 2022թ. այդ աճը մի փոքր կնվազի, սակայն շուկայում ընդհանուր աճը 5 տարվա կտրվածքով կկազմի 3%:



Սարքերի շուկայում առկա դեֆիցիտը, կապված համավարակի հետեւանքով առաջացած սահմանափակումների հետ, բացասական է անդրադարձել նաեւ անհատական համակարգիչների շուկայի զարգացման վրա, սակայն շուկան աստիճանաբար ուշքի է գալիս: Փորձագետների խոսքով, արդեն հաջորդ տարի շուկայում սարքերի դեֆիցիտ չի նկատվի: