14:23 | 20.04.21 | Նորություններ | 2743

Իլոն Մասկը՝ Tesla-ի մասնակցությամբ մահացու ելքով ավտովթարի մասին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն, անդրադառնալով օրերս Tesla-ի մասնակցությամբ մահացու ելքով ավտովթարին, նշել է, որ վթարի պահին մեքենայի ինքնավար ռեժիմն անջատված է եղել:

Twitter-ում կատարված գրառման մեջ նա նաեւ նշում է, որ մեքենայի տերը չի գնել մեքենայի ամբողջությամբ ինքնավար ռեժիմի ֆունկցիան:


Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Tesla ավտոմեքենայի մասնակցությամբ մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել ԱՄՆ Հյուսթոն քաղաքում:

Մեքենայի՝ ծառին բախվելու արդյունքում երկու մարդ է մահացել՝ վարորդը եւ ետեւում նստած ուղեւորը: 2019թ. արտադրված Tesla Model S մոդելը բարձր արագությամբ չի կարողացել անցնել շրջադարձերից մեկը եւ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, ինչից հետո սրահում հրդեհ է բռնկվել:  


ԱՄՆ ավտոմոբիլային անվտանգության գործակալությունն էլ մարտին հայտարարել էր, որ Tesla-ի մասնակցությամբ 27 ավտովթարի գործ է քննում, որից 3-ը տեղի են ունեցել վերջերս: