12:10 | 20.04.21 | Նորություններ | 953

ManyChat հարթակի համահիմնադիր Միքայել Յանը կներկայացնի իր հաջողության բանաձեւը

Ապրիլի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Այբ» կրթական հիմնադրամի «Հաջողության բանաձեւը» շարքը կհյուրընկալի ManyChat հարթակի համահիմնադիր եւ տնօրեն Միքայել Յանին:

ManyChat-ն առաջատար հարթակ է մեսենջերների միջոցով իրականացվող մարկետինգի ոլորտում։ Այն օգտագործում են 1 միլիոնից ավելի ընկերություններ շուրջ 160 երկրներում՝ իրականացնելու մարկետինգ, վաճառք եւ հաճախորդների սպասարկում՝ ֆեյսբուքյան եւ այլ հաղորդակների միջոցով։

Հանդիպման ընթացքում Միքայել Յանը կպատմի ManyChat-ի հիմնադրման, զարգացման եւ հետագա ծրագրերի մասին՝ մասնակիցների համար բացելով հաջողության ճանապարհի իր գաղտնիքները, որոնք կարող են օգտակար լինել հատկապես ստարտափների համար:

Միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ: