Facebook-ը մշակում է արագ ժամադրությունների Sparked վիդեո ծառայությունը:
The Verge-ի փոխանցմամբ, հարթակում յուրաքանչյուր առաջին ժամադրություն կտեւի 4 րոպե, որը հաջող ավարտ ունենալու դեպքում զրուցակիցները կստանան երկրորդ ժամադրության հնարավորություն՝ 10 րոպե տեւողությամբ:
Երկրորդ ժամադրության հաջող ավարտի դեպքում էլ ծառայությունը զրուցակիցներին կառաջարկի փոխանակվել Instagram-ի, iMessage-ի եւ այլ հարթակների իրենց կոնտակտներով:
Հավելենք, որ այս պահին ծառայության կայքը դեռեւս հասանելի չէ: