11:11 | 09.04.21 | Նորություններ | 1413

Android Study Jams-ն ընդունում է մասնակցության հայտեր

GDG Yerevan համայնքը եւ PicsArt Armenia-ն համատեղ կազմակերպում են Android Study Jams միջոցառումների շարքը, որոնք նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր ուզում են սովորել ստեղծել Android հավելվածներ Kotlin լեզվով։

Միջոցառումներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Միջոցառման ծրագիրը մշակվել է Google ընկերության կողմից։ Ընտրված 30 մասնակիցները կհրավիրվեն PicsArt Armenia-ի հայաստանյան գրասենյակ offline մասնակցության համար։ Միջոցառմանը կարող եք հետեւել նաեւ առցանց՝ GDG Yerevan-ի YouTube-յան ալիքում։

Միջոցառումը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք ունեն ծրագրավորման փորձ եւ ծանոթ են Java կամ Kotlin ծրագրավորման լեզուներից մեկին։ Միայն գրանցման վիկտորինան հաջողությամբ անցած եւ միջոցառմանը offline մասնակցած մարդիկ կստանան միջոցառումը հաջողությամբ ավարտելու վկայական։

Ծրագրի փորձառու մենթորները կպատմեն մասնակիցներին Kotlin-ի եւ Android ծրագրավորման մասին, կսովորեցնեն ստեղծել բազմակի layout-ներ, օգտատերերի ինտերակտիվություն ավելացնել հավելվածներին, կառուցվածքային կոմպոնենտներ, տվյալների բազաների ստեղծում՝ Room գրադարանով եւ այլն։

Android Study Jams միջոցառումները բաղկացած են մի քանի մոդուլներից, որոնք ունեն կոդլաբեր եւ ավարտվում են վիկտորինաներով։ Վերջիններս հաջողությամբ անցնելու դեպքում մասնակիցը ստանում է բեյջ եւ միայն բոլոր բեյջերը հավաքելու դեպքում ստանում է միջոցառումը հաջողությամբ ավարտելու վկայական։