15:09 | 15.02.21 | Նորություններ | 3481

    Աղբյուր. Facebook-ը խելացի ժամացույց կներկայացնի

    Facebook-ը սկսել է խելացի ժամացույցի մշակման ուղղությամբ աշխատանքները, որոնք հասանելի կլինեն 2022թ.:

    Business Insider-ի փոխանցմամբ, ժամացույցը նախատեսված կլինի սոցցանցում եւ Facebook-ին պատկանող այլ հարթակներում (Instagram, WhatsApp) հաղորդակցման համար:

    Սարքը կունենա նաեւ առողջության տվյալների չափման եւ ներկայացման ծառայություններ:

    Նշվում է, որ ժամացույցը կաշխատի Android օպերացիոն համակարգով եւ կկարողանա միանալ ինտերնետին՝ առանց սմարթֆոնին միանալու:

    Facebook-ը հրաժարվել է մեկնաբանել խելացի ժամացույցի մշակման մասին լուրերը: