16:57 | 11.02.21 | Նորություններ | 2808

Երեւանում $40 մլն արժողությամբ տեխնոլոգիաների միջազգային կենտրոն կկառուցվի

ՀՀ Կառավարությունն այսօր որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված եւ Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երեւանի Կենտրոն Ծ. Իսակովի պողոտա 13/12 հասցեում գտնվող գույքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը հետ վերցնել եւ ուղղակի վաճառքի ձեւով օտարել «Արմենիա Վայն» գործարան» ՍՊԸ-ին:

Ընկերությունն իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է նաեւ բարձրահարկ «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն:

Ընկերությունը դիմել է կոմիտեին վերոհիշյալ հասցեում գտնվող անշարժ գույքը օտարել՝ ծրագրի ընդլայնման համար։ Նախնական գնահատականներով, կներդրվի $40 մլն եւ կստեղծվի 5000 աշխատատեղ: