Xiaomi ընկերությունը եվրոպական շուկաների համար ներկայացրել է Mi 11 սմարթֆոնը, որն ավելի վաղ ներկայացվել էր Չինաստանում:
Չինաստանում 2020թ. վերջին ներկայացված սմարթֆոնն ունի 8 ԳԲ օպերատիվ եւ 128 ԳԲ/ 256 ԳԲ ներքին հիշողություն: Սարքն աշխատում է 5G ցանցով եւ անլար լիցքավորման հնարավորություն ունի: Amoled էկրանը 6,8 դյույմ է:
Mi 11-ն ունի երեք տեսախցիկ, որոնցից հիմնականը 108 ՄՊ է:
Introducing #Mi11. Built to unleash your creativity and create #MovieMagic. pic.twitter.com/ghuZKIJXaX
— Xiaomi (@Xiaomi) February 8, 2021
Եվրոպական շուկայում սմարթֆոնը կարժենա 749 եվրո՝ 128 ԳԲ հիշողությամբ տարբերակի եւ 799 եվրո՝ 256 ԳԲ հիշողությամբ տարբերակի համար: