14:53 | 10.02.21 | Նորություններ | 2565

PicsArt-ը հյուրընկալել է «Առաջընթաց» ծրագրի մասնակիցներին

Փետրվարի 8-ին կայացել է PicsArt-ի «Առաջընթաց» կրթական ծրագրի առաջին հանդիպումը, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող զինվորներին վերապատրաստել որպես ՏՏ ոլորտի մասնագետներ՝ համապատասխան որակավորմամբ աշխատանք գտնելու համար։

Ավելի քան 60 մասնակից, ովքեր ներառվել էին առաջին դասընթացին, հյուրընկալվել են PicsArt-ի երեւանյան գրասենյակում: Ծրագրի անձնակազմը, ինչպես նաեւ դասավանդողները մանրամասն ներկայացրել են դասընթացը, ներածական տեղեկություն մատուցել ՏՏ ոլորտի մասին։

Ծրագրի մասնակիցները շրջել եւ ծանոթացել են PicsArt-ի աշխատանքային մշակույթին եւ զրուցել աշխատակազմի հետ։

Հայրենիքի պաշպանության ընթացում վնասվածք եւ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կարող են մասնակցել «Առաջընթաց» կրթական ծրագրին։ Այս ընթացքում ձեւավորվում են խմբեր՝ դասերը մարտ ամսից սկսելու նպատակով։ Հայտերը հասանելի են այստեղ: