16:20 | 09.02.21 | Նորություններ | 2525

Reddit-ը $250 մլն է ներգրավել եւ դարձել $6 մլրդ արժողությամբ ընկերություն

Reddit սոցիալական հարթակն ավելի քան $250 մլն է ներգրավել՝  ներդրումային E շրջափուլի շրջանակում:

Ներդրումից հետո ընկերությունը գնահատվում է $6 մլրդ, գրում է The Wall Street Journal-ը:

Հիշեցնենք, որ 2019թ. ներդրողները ընկերությունը գնահատում էին $3 մլրդ:

«Մենք որոշեցինք, որ ժամանակն է ռազմավարական ներդրումներ կատարել Reddit-ում՝ ներառյալ տեսանյութերը, գովազդը, սպառողական ապրանքները եւ միջազգային ընդլայնումը», - ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:


Reddit-ը նախատեսում է ներդրումներ կատարել հարթակում հաղորդակցման ուղիներ ստեղծելու եւ բարելավելու համար: Կընդլայնվի նաեւ թիմը:  


Հիշեցնենք, որ  Reddit-ի համահիմնադիրը մեր հայրենակից Ալեքսիս Օհանյանն է: 2020թ. հունիսին նրան Reddit-ի տնօրենների խորհրդում փոխարինեց Y Combinator-ի գլխավոր գործադիր տնօրեն եւ գործընկեր Մայքլ Սեյբելը: