12:31 | 04.02.21 | Նորություններ | 3980

Xiaomi Mi Band 5-ը նոր թարմացման շնորհիվ ավելի ճշգրիտ կհաշվի քայլերը

Xiaomi Mi Band 5 ֆիթնես թեւնոցը ստացել է հերթական թարմացումը, որը մի շարք առանձնահատկություններ ունի եւ լուծում է նախորդ թարմացման հետ կապված մի շարք խնդիրներ:

Թարմացման շնորհիվ Xiaomi Mi Band 5-ն այսուհետ քայլերն ավելի ճշգրիտ կհաշվի: Բացի այդ ավելացել է 2 լեզու՝ հոլանդերեն եւ ռումիներեն: Շտկվել են լուսնային օրացույցի ցուցադրման հետ կապված խնդիրները:  


Թարմացումն այս պահին գործում է միայն Չինաստանում, սակայն շատ շուտով հասանելի կդառնա ամբողջ աշխարհում: