Apple ընկերությունն ամփոփել է վերջին եռամսյակի արդյունքները. ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկի հայտարարել է, որ աշխարհում ակտիվ iPhone-ների թիվն արդեն գերազանցում է մեկ միլիարդը:
2019-ի վերջին ընկերությունը հայտնել էր 900 միլիոն ակտիվ iPhone-ների մասին:
11:05 | 29.01.21 |
Apple-ը Չինաստանից դուրս է բերում արտադրության մի մասը
Ներկայում Apple-ի ակտիվ սարքերի ընդհանուր թիվն աշխարհում կազմում է 1,65 մլրդ, ինչը զգալի աճ է նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ (1,5 մլրդ սարք): Այս թիվը ներառում է բոլոր ակտիվ iPhone-ները, iPod-ները, iPad-ները, Mac համակարգիչները, Apple TV-ները եւ Apple Watch խելացի ժամացույցները՝ ամբողջ աշխարհում: