11:05 | 29.01.21 | Նորություններ | 4248

Apple-ը Չինաստանից դուրս է բերում արտադրության մի մասը

Apple-ը շարունակում է Չինաստանից դուրս բերել iPhone-ի եւ iPad-ի արտադրության մի հատվածը:

Ակնկալվում է, որ iPad-ի արտադրությունը կշարունակվի Վիետնամում՝ այս տարվա կեսերին: Ինչ վերաբերվում է iPhone 12-ին, ապա Հնդկաստանում դրա արտադրությունը կմեկնարկի առաջիկա ամիսներին:


Աղբյուրները նշում են, որ ընդլայնելով արտադրության աշխարհագրությունը, Apple-ը ցանկանում է կրճատել իր կախվածությունը Չինաստանից:

Apple-ը Հնդկաստանում արդեն արտադրում է iPhone-ի մի քանի մոդելներ՝ iPhone 6S, iPhone XR, iPhone SE 2020: