14:50 | 20.01.21 | Նորություններ | 4156
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) միության անդամ «Instigate ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնում է համակարգչային ծրագրավորման եւ ինժեներության դասընթացի կազմակերպում Արցախի համալսարանների մաթեմատիկայի եւ բնագիտական ֆակուլտետների ուսանողների համար:
Միության մյուս գործընկեր ArmSec Foundation-ի հետ համատեղ կկազմակերպվի կիբերանվտանգության դասընթաց: Առաջին խմբում ներգրավված կլինեն ամեն մասնագիտացումից 10-15 անձինք:
ԱՏՁՄ-ում նշել են, որ կուղղորդեն մասնակիցներին եւ նրանց անմիջական ընտանիքներին օգտվելու համապատասխան պետական ծրագրերից՝ Արցախում եւ պետական ծրագրով նախատեսված այլ վայրերում բնակարաններ եւ բնակության պայմաններ ապահովելու հարցում:
Գրանցման թերթիկը հասանելի է այստեղ: Դիմելու վերջնաժամկետը հունվարի 20-ն է: