16:41 | 18.01.21 | Նորություններ | 4584
Մոսկվայում ապրիլի 13-ից 15-ը կկայանա ExpoElectronica 23-րդ էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների եւ հավաքածուների ամենամյա ցուցահանդեսը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ ցուցահանդեսին հայկական ոլորտային ընկերությունները հանդես կգան ARMENIA միասնական տաղավարի ներքո: Մասնակցության հայտը կարելի է լրացնել այստեղ:
ExpoElectronica-ն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսը: Միջոցառման մանրամասները հասանելի են այստեղ: