13:18 | 15.01.21 | Նորություններ | 4249

Microsoft-ը, Oracle-ը եւ Salesforce-ը համատեղ COVID-19-ի դեմ պատվաստումների թվային անձնագրեր կմշակեն

Microsoft-ը, Oracle-ը եւ Salesforce-ը միավորվել են COVID-19-ի դեմ պատվաստումների թվային անձնագրեր մշակելու համար:

CNBC-ի փոխանցմամբ, կոալիցիան կոչվում է պատվաստանյութերի ստուգման նախաձեռնություն (VCI) եւ ներառում է նաեւ ամերիկյան Mayo կլինիկան: VCI-ը պատրաստվում է տեխնոլոգիա մշակել, որը թույլ կտա մարդկանց ստանալ իրենց պատվաստումների գրառումների կոդավորված պատճենը: Պատվաստումների մասին տվյալները կարող են պահվել դրամապանակում, օրինակ՝ Google Pay-ում կամ Apple Wallet-ում:

Սմարթֆոն չունեցող մարդիկ կկարողանան ստանալ պատվաստումը հաստատող QR կոդով փաստաթուղթ:


Սա առաջին դեպքը չէ, երբ ընկերությունները միավորվում են կորոնավիրուսի դեմ պայքարում: 2020-ի ապրիլին Apple-ը եւ Google-ը հայտարարեցին, որ համագործակցելու են COVID-19-ով վարակված մարդկանց շփումներին հետեւելու տեխնոլոգիա ստեղծելու համար: